Առաջիկայում որոշ դեղեր կթանկանան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում որոշ տեսակի դեղեր կթանկանան: Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Ալֆա-ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի հետ, սակայն ընկերության ներկայացուցի խոսքերով՝ հակառակ պատկերն է. «Դեղորայքը Հայաստանում, ընդհանուր առմամբ, էժանանում է: Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե´ պետական մակարդակով, թե´ մասնավոր ընկերությունները բանակցում են դրսի արտադրողների հետ, ովքեր ավելի ցածր գներով են դեղորայք մատակարարում մեր երկիր»:
Զրույցի ընթացքում պարզվեց, որ շուտով ակնկալվում է շվեյցարական «Լյա Ռոշե» ընկերության օնկոլոգիական դեղերի կտրուկ անկում 15-30 տոկոսի չափով»: Բայց, մյուս կողմից, ըստ ընկերության տնօրենի՝ առաջիկայում որոշ դեղերի գները կբարձրանան: «Ազդող գործոնը ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսատուրքի բարձրացումն է: Բայց, կարծում եմ, դա կկոմպենսացվի այլընտրանքային ուղիներով ներմուծման շնորհիվ նույն Ռուսաստանից կամ մեր գործընկերների հետ բանակցելով և իրենց ինվոյսային գները իջեցնելու շնորհիվ»,-նշեց Մացակյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]