211652_close_icon
views-count30464 դիտում article-date 10:39 13-03-2019

Արտակարգ դեպք Երևանում. 60-ամյա տղամարդը դանակով հարձակվել է իրեն օգնության ձեռք մեկնած շտապօգնության բժշկի վրա՝ հնչեցնելով սպանության սպառնալիքներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանի 04 բժիշկների խումբը կանչով մեկնել է Սարի Թաղի 3-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բնակիչը դանակով հարձակվել է բժիշկների վրա և սպանության սպառնալիքներ հնչեցրել շտապօգնության Կենտրոն ենթակայանի բժիշկ՝ 26-ամյա Տիգրան Գևորգյանի հասցեին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ պարզել են, որ բժիշկների մասնագիտական պարտականություններին խոչընդոտողը 60-ամա Ալբերտ Ենոքյանն է։ Փաստի առթիվ Էրեբունու ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ա. Ենոքյանը նման վերաբերմունք է ցուցաբերում իրենց օգնության ձեռք մեկնած բժիշկներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր