Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 12-ին, ժամը 13։54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա. Ա.-ին (ծնված 1953 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 12-ին, ժամը 13։39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակչին երկրորդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ. Մ.-ին (ծնված 1935 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: