Գագիկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ
Գագիկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գագիկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,- ասված է նախագահի համապատասխան հրամանագրում: