1745 դիտում
09:37 12-03-2019
Նախկին ընդդիմադիրները բավարարվա՞ծ են մարտի 1-ի գործի ընթացքից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործի նախաքննությունը վերսկսվեց լայն թափով: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել 2008թ. բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Այդ մասով գործի նախաքննության ավարտ է հայտարարվել, միաժամանակ, սակայն, Մարտի 1-ի 10 սպանությունները դեռ բացահայտված չեն, ու հայտնի չէ՝ ինչ փուլում է այդ դրվագով գործի քննությունը: Իսկ նախկին ընդդիմադիր գործիչների վերջին հրապարակային խոսքերից էլ տպավորություն է ստեղծվում, թե այլևս կարևոր չէ այս գործի ընթացքը, այլ կարևորը նախկին պաշտոնյաներին մեղադրյալի աթոռին նստեցնելն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ, որտեղից հայտնեցին, թե այդ դրվագով գործի նախաքննությունը շարունակվում է: «Ինչպե՞ս կարող է ՀՔԾ-ի համար կարևոր չլինի սպանությունների բացահայտումը»,-փոխանցեցին ՀՔԾ-ից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1429 դիտում
10:29 31-03-2021
Մանրամասներ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ ուղարկված դիմումի ընթացքից. «Ժողովուրդ»
1901 դիտում
09:43 25-06-2022
Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին․ «Ժողովուրդ»
14710 դիտում
17:09 15-03-2014
Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի գործը դուրս է եկել բնականոն ընթացքից
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը