1666 դիտում
15:21 11-03-2019
Արթուր Ջավադյանը մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի 20-ամյակին նվիրված համաժողովին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին:
Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ ծառայությունից:
Համաժողովին քննարկվելու են տեխնոլոգիաների զարգացմանը, վերահսկողական համակարգերին, գլոբալ բանկային ստանդարտներին եւ կորպորատիվ կառավարմանը վերաբերող խնդիրներ:
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների, ինչպես նաեւ շվեցարահայ գործարար շրջանակի հետ:
Ֆինանսական Կայունության Ինստիտուտը հիմնադրվել է 1998 թ-ին Միջազգային Հաշվարկների Բանկի եւ Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողովի կողմից: Ինստիտուտն աջակցում է ֆինանսաբանկային ոլորտի վերահսկող մարմիններին՝ ֆինանսական համակարգերի բարելավման հարցերում, նպաստում վերահսկողական ստանդարտների գլոբալ ներդրմանը, տեղեկատվություն տրամադրում վերահսկողական մարմիններին, աջակցում վերահսկողական քաղաքականության վերաբերյալ քննարկումներին եւ գործակցության զարգացմանը:
Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ եւ Շվեյցարիայի միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային եւ ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային եւ ֆինանսական գործակցությանը եւ կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ:
Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային եւ շուկայական ենթակառուցվածքների հանձնաժողով եւ այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով եւ քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը եւ ներդրմանը:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
11:18 03-07-2019
Արթուր Ջավադյանը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու է Միջազգային ֆինանսական կոնգրեսին
2262 դիտում
22:39 01-11-2019
Արթուր Ջավադյանը մասնակցել է բելառուսական արժույթի ներդրման 25֊ամյակին նվիրված գիտաժողովին
1900 դիտում
13:09 15-02-2018
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Ամստերդամում կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ ենթախմբի երկրների համաժողովին
Այս բաժնից
793 դիտում
12:20 18-01-2025
Օդը լավ մաքրվեց, երկնքի կապույտը և լեռները հստակ երևում են. Սուրենյան
643 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի