211652_close_icon
views-count10508 դիտում article-date 14:41 11-03-2019

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կհասնի +24-ի. Գագիկ Սուրենյան

Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների Հայաստան ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա: ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ մարտի 11-ից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) կհասնի +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում +16․․․+17 աստիճանի:

Նմանատիպ նյութեր