Դավիթ Տոնոյանը և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղիները
                        Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: 
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի հայկական համագումարի փոխգործակցությանն առնչվող հարցեր, համագործակցության զարգացման ուղիները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

