211652_close_icon
views-count2590 դիտում article-date 20:15 21-06-2016

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահին

Հունիսի 21-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Էնտոնի Բարսամյանին և համագումարի Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին՝ բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է առաջնային գծում տիրող իրադրությանը, ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական զինուժի բարբարոսական ու անմարդկային գործողությունները ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև քաղաքացիական անձանց նկատմամբ: Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել են, որ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարի նկատառումները կբարձրացնեն Վաշինգտոնում մոտ օրերս սպասվող հանդիպումներում: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք կարևորություն ներկայացնող այլ հարցեր և նշվել է բանակի ու Ամերիկայի հայկական համագումարի միջև կապերի հետագա խորացման անհրաժեշտության մասին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր