211652_close_icon
views-count1730 դիտում article-date 23:54 10-03-2019

Խարդախության մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 17.00-ի սահմաներում Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ Հայաստան է վերադարձել և ժամը 18.20-ին Հրազդանի բաժին տեղափոխվել Երևանի բնակիչ, 1964թ. ծնված Անդրանիկ Կ-ն, ով 2015թ. ապրիլի 28-ից Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր