211652_close_icon
views-count3122 դիտում article-date 21:33 10-03-2019

Բերման էին ենթարկվել գողության կասկածանքով

Մարտի 7-ին, ժամը 06.30-ի սահմաններում, գիշերային շրջայցի ժամանակ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, ՊՊԾ դասակի ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, Փոքր-Վեդի գյուղից, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով բաժին բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ Ենոք Ս-ին և Կոտայքի մարզի բնակիչ Արմեն Պ-ին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Պ-ն նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Տափերական գյուղում տեղակայված «Յուքոմ» ՍՊԸ-ի կայանից գողացել է չորս էլեկտրական մարտկոց և գողոնը տեղափոխել Ենոք Ս-ի ավտոտնակ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Արմեն Պ-ն 2018 թվականի տարբեր ժամանակահատվածներում Վեդի քաղաքում, Արալեզ, Փոքր Վեդի, Այնթապ գյուղերում, տեղակայված ալեհավաքային կայաններից գողացել է այլ էլեկտրական մարտկոցներ ևս: Նշված բոլոր դեպքերով ընդունվել են հաղորդումներ: Ենոք Ս-ն և Արմեն Պ-ն տվել են խոստովանական բացատրություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր