Բակո Սահակյանը Շուշի քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Քննարկվել են Շուշիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: