Հնդկաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում
                        Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել: Ինչպես տեղեկացանք Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից, Հայաստանում Հնդկաստանի դեսպան է  նշանակվել Շրի Կիշան Դան Դեվալը, ով մինչ այդ կատարել  է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:  
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր դեսպանը շուտով կանցնի պարտականությունների կատարմանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

