Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):
[b]Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:[/b]
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն [b]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է[/b] բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: