211652_close_icon
views-count1327 դիտում article-date 19:10 07-03-2019

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթևեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչև նշված խաչմերուկ հասնելը: [img]https://st0.shamshyan.com/editor/0363918001551971405715037.jpg[/img]

Նմանատիպ նյութեր