211652_close_icon
views-count2359 դիտում article-date 23:40 07-03-2019

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Կապանում

Ոստիկանության Մալաթիայի բաժնից ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 6-ին, ժամը 17.55-ին, Կապան քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Էդվարդ Կ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 14-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր