211652_close_icon
views-count1646 դիտում article-date 18:23 07-03-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 7-ին, ժամը 00.10-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 23.15-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 1-ին, Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 32-ամյա ուղևորուհին մարտի 6-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 10.50-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 12.15-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել է եզրաքարին, ինչից հետո վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենան Վ. Արտաշատ-Բերդիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Բերդիկ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է դիմել 70-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, երբ Վեդի քաղաքի դպրոցներից մեկի մոտ գլխապտույտ ունենալու և ընկնելու հետեւանքով: Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վեդի քաղաքի դպրոցներից մեկի մոտ «Միցուբիշի Այտրեք» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես C180» և «Մերսեդես E190» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես C180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դեբեդ ճանապարհի 19,5 կմ-ին և կողաշրջվել է. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 41-ամյա ուղևորուհին և «Նիսան»-ի 21-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մրգաշեն-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատին և դուրս գալով երթևեկելի մասից՝ կողաշրջվել է. վարորդը և 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 20.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Շևրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում բախվել է կայանված «Միցուբիշի Կանտեռ» մակնիշի ավտոմեքենայի. «Շևրոլետ Նիվա»-ի 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 6-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Անդրանիկի փողոցում հեծանիվը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. 15-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր