2816 դիտում
13:26 07-03-2019
Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել են հայատյացությանը նվիրված համաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:
Ա. Բեգլարյանն իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականության հատկապես ռազմական ուղղությունը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակներում ամենացցուն կերպով այն դրսևորվել է 2016թ. ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ: Նա ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործություններն ու այլ վայրագությունները, ինչպես նաև արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառումը:
Պաշտպանը շեշտադրել է, որ մարդու իրավունքների արձանագրված զանգվածային ու կոպտագույն խախտումները մեծապես բխել են հենց հայատյացության տևական քաղաքականությունից ու գաղափարախոսությունից, որում ցանկացած հայի նվաստացնելն ու սպանելը խրախուսելի վարք է համարվում ադրբեջանական պետության կողմից: Դրա մասին են վկայում և՛ Ռամիլ Սաֆարովի փաստացի հերոսացումը, և՛ պատերազմական հանցագործություններ կատարած զինվորականների պարգևատրումները, և՛ պաշտոնական բազմաթիվ հայտարարություններ ու գործողություններ: Նա ընդգծել է նաև, որ հայատյացության պետական քաղաքականությունը ոչ միայն շարունակաբար խախտում և վտանգում է հատկապես արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, այլ նաև գործնականում անհնար է դարձնում հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանի կրթական և տեղեկատվական ոլորտներում դրսևորվող հայատյացության օրինակներին՝ ցույց տալով դրանց համակարգային ու տևական բնույթը: Նա ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ տեղեկատվական բնագավառը ներկայացնում է կարճաժամկետ տրամադրությունները, իսկ կրթական համակարգում առկա հայատյացությունը կանխորոշում է գալիք սերունդների հոգեկերտվածքը, ինչը նշանակում է, որ երկարաժամկետ միտումները դրական չեն:
Համաժողովին մասնակցում էին նաև թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարակոլուն, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը և լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:
Արտակ Բեգլարյանի ներկայացմանը կարելի է ծանոթանալ [url=http://ombudsnkr.am/uploads/documents/Artak-Beglaryan-Armenophobia-06.03.2019.pdf]այստեղ[/url]՝ pptx ձևաչափով, իսկ համաժողովի ուղիղ եթերը դիտել՝ [url=https://web.facebook.com/story.php?story_fbid=378216039677991&id=489125751104715&_rdc=1&_rdr]այստեղ[/url]:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններում արձանագրված իրավախախտումների մասին զեկույցին կարելի է ծանոթանալ` [url=http://www.ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf?fbclid=IwAR3e0NdQAEQBEaqCh0ysHTaTClvzbMMBuCtNoCwPesv7QDRh4-N9q1PkwvI]այստեղ[/url], իսկ Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մասին զեկույցին՝ [url=http://www.ombudsnkr.am/docs/Armenophobia-in-Azerbaijan-1.00-Interactive-25.09.2018.pdf?fbclid=IwAR2dmuFS6sduky96CAIAWsk-e63rICQecw2hCKMg7klpKfa4O5FUcqWxEGk]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2277 դիտում
12:44 05-11-2019
Արտակ Բեգլարյանը մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին
1904 դիտում
18:52 06-03-2019
Արցախի Հանրապետության Աժ նախագահը մասնակցել է Եվրոպական խորհրդարանում կազմակերպված համաժողովին
10532 դիտում
12:08 09-01-2021
«Ա՛յ Ռ.Ռ., քեզ մեկնումեկը Շուշի հանձնելու մանդատ տվե՞լ էր, որ հանձնեցիք»․ Ռուբեն Մելիքյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN