Հանրահայտ հետախույզները սովորել և ավարտել են Բրյուսովի անվան համալսարանը. Արմեն Սարգսյան
Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր՝ մարտի 7-ին բացվել է լեգենդար հետախույզներ, խորհրդային հերոսներ Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան լսարանը: Բացմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Գևորգ և Գոհար Վարդանյաններ լեգենդար հետախույզները հանդես են եկել Անիտա և Անրի կեղծանուններով, իրականացրել են մի շարք հետախուզական աշխատանքներ, որոնց մեծ մասը մինչ այժմ գաղտնազերծված չէ:
Նախագահ Արմեն Սարգսյանը բացման ժամանակ հեռախոսով խոսեց ու շնորհավորեց Գոհար Վարդանյանին:
1943թ.-ին հետախույզները մասնակցել են մեծ եռյակի կարևոր գործողությանը և Թեհրանի խորհրդաժողովում փրկել Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի կյանքը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0472371001551944783238070.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0119042001551944783151162.jpg[/img]