2530 դիտում
09:51 07-03-2019
ԵԿՄ-ում լուրջ փոփոխություններ կլինեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե երբ է կայանալու «Երկրապահի» համագումարը։ Միքայելյանն ասաց՝ հայտնի չէ։ Ինչո՞ւ. «Որովհետև քննարկումներ են ընթանում»:
Թե ինչ քննարկումների մասին է խոսքը հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահի թեկնածուն ասաց՝ կազմակերպչական, կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում:
Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչությունը կազմված է 184 հոգուց, սակայն հիմա քննարկվում է այդ թիվն էականորեն կրճատելու, ըստ այդմ՝ ԵԿՄ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը: Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ քննարկում են վարչության անդամների թիվը 184-ից կրճատելու և մինչև 25 հոգանոց կազմ ունենալու հարցը:
Բացի այդ, ԵԿՄ-ն ունենալու է նաև 7-10 հոգանոց նախագահող խորհուրդ: Ու եթե նախկինում ԵԿՄ-ում որոշումները կայացնում էր ԵԿՄ նախագահը՝ միանձնյա սկզբունքով, այժմ ցանկանում են, որ ԵԿՄ-ում այսուհետ որոշումներն ընդունվեն 7-10 հոգանոց նախագահող կոլեգիալ խորհրդի կողմից քննարկվելուց հետո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
09:01 17-04-2019
ԱԽ-ն լծվել է անվտանգության ռազմավարության մշակման գործին․ լուրջ փոփոխություններ կլինեն․ «Ժողովուրդ»
3029 դիտում
10:32 04-07-2019
ՊՆ-ում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ղեկավար կազմում․ «Ժողովուրդ»
2742 դիտում
09:51 03-09-2020
Կառավարության կազմում լուրջ փոփոխություններ կլինեն. որոշ նախարարներ պաշտոնին հրաժեշտ կտան. «Փաստ»
Այս բաժնից
709 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
709 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
436 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»