211652_close_icon
views-count1889 դիտում article-date 18:07 06-03-2019

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Կարեն Գրիգորյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը սույն թվականի մարտի 6-ի նիստում ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեց տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանին: Կարեն Գրիգորյանը ծնվել է 1961 թվականին: 1983թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը մասնագիտությունը՝ ճարտարագետ-մետալուրգ: 2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «γ -տրիդիմիտից վոլաստանիտի ստացումը» թեմայով: Կարեն Գրիգորյանի գիտական հետաքրքություններն ընդգրկում են՝ վոլաստոնիտի սինթեզ և հատկությունների ուսումնասիրում և մեծածավալ արտադրության կազմակերպում, արդյունքների ներդրում ռետինատեխնիկական իրերի արտադրությունում, ոսկերչական կաղապարման փոշիների մշակում և կիսաարդյունաբերական տեղակայանքի մշակում, փոքր տրամաչափի հրթիռային շարժիչների մշակում: Կարեն Գրիգորյանը 8 պատենտի, 27 գիտական հոդվածի, 12 զեկույցի հեղինակ է: Կարեն Գրիգորյանը ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում աշխատում է 1983թ-ից՝ կրտսեր գիտաշխատողից մինչև լաբորատորիայի վարիչ: [b] ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր