211652_close_icon
views-count1636 դիտում article-date 11:53 06-03-2019

Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: «[url=https://armenpress.am/arm/news/966549.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։ «Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,-նշեց Գալստյանը: Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

Նմանատիպ նյութեր