Թույլատրվել է Հայաստանից մեղրի արտահանումը Եվրամիության երկրներ. տեսանյութ
                        Հայաստանը կարող է մեղր արտահանել Եվրամիության երկրներ, քանի որ ընդգրկվել է արտահանման իրավունք ունեցող երկրների ցանկ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013-ին ներկայացրած փաստաթղթերը ԵՄ հանձնաժողովը և անդամ երկրները հաստատել և ընդունել են: Ձկան, ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերը ևս ներկայացվել են, դրանք դեռ քննարկվում են: Կառավարությունը սահմանել է Հայաստանից Եվրամիություն արտահանվող կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, հաստատել մնացորդային նյութերի հսկողության նմուշառման կարգը: Սա պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, որպեսզի արտահանման խոչընդոտներ չլինեն: 
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32698]Armnewstv.am[/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


