211652_close_icon
views-count1481 դիտում article-date 11:25 06-03-2019

Բողոքի ակցիա դատարանի բակում. ընթանում է «Սասնա ծռեր» գործով դատական նիստը. news.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/499802.html?fbclid=IwAR3XvrGHqERve6gIGLbrJRlWsWCu3nAFNUZGssx1iPIroH9kmJjdeFauI4M]News.am[/url]-ը, դատարանը հարցաքննում է գործով տուժողներին։ Դատական նիստին զուգահեռ՝ դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում «Սասնա ծռերի» աջակիցները «Ոչ սաբոտաժին», «Ազատություն ապստամբներին» գրառմամբ պաստառներով։ Դատարանի բակում ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացնում։ Նշենք, որ նախորդ՝ փետրվարի 27–ի դատական նիստում, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում էր կայացրել այս գործով դատական նիստերը մինչև դատաքննության ավարտը դռնփակ դատական կարգով անցկացնելու մասին։ Բանն այն է, որ նախորդ դատական նիստին միջադեպ էր տեղի ունեցել Շենգավիթի նախկին ոստիկանապետի հարցաքննության ժամանակ։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/499802.html?fbclid=IwAR3XvrGHqERve6gIGLbrJRlWsWCu3nAFNUZGssx1iPIroH9kmJjdeFauI4M]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր