Անթույլատրելի է «փողոցով» հասնել իշխանության. Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը նշեց, որ բոլոր նրանք ովքեր «Սորոս»-ի հիմնադրամից գումարներ են ստացել և իրենց պայքարով կամ գործունեությամբ դուրս եկել՝ մեր պետության շահերի դեմ, պետք է անցնեն հարցաքննություններով: Ըստ նրա ոչ ոք (դրսի ուժերի մասին է խոսքը) իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ համակարծիք լինելով ավելացրեց, որ նման դեպքում հարկավոր է քաղաքական գնահատական տալ: Բանախոսները անդրադարձան նաև մարտի 1-ի ապստամբությանը՝ իբրև քաղաքացու իրավունքի դրսևորման: Ըստ Մենուա Հարությունյանի անթույլատրելի է , որպեսզի քաղաքացին «փողոցով» հասնի իշխանության. նրա խոսքով Հայաստանում ապագայում շատ ավելի վատ «Մարտի մեկ»-եր են լինելու , որովհետև մեր հասարակական-քաղաքական հիմքն այդպիսին է: Մենուա Հարությունյանի խոսքով թե՛ «Սորոսի» հիմնադրամը, և թե՛ նմանօրինակ կազմակերպություններն ապագայում տեղ չեն ունենա Հայաստանում :
Մանրամասները՝ տեսանյութում