Թուրքիայի առաջնության խաղում ֆուտբոլիստը ածելիով հարձակվել է մրցակիցների վրա և վնասվածքներ հացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի առաջնության երրորդ դիվիզիոնում արտառոց միջադեպ է գրանցվել:
«Ամեդսպոր»-«Սակարյասպոր» խաղի ժամանակ քրդական թիմի խաղացողներից մեկը՝ Մանսուր Չալարը, աննկատ խաղադաշտ է բերել ածելի:
Հանդիպման ժամանակ նա դրվագների մեկում մի քանի անգամ ածելիով վնասվածքներ է հասցրել ածելիով, իսկ խաղացողներից մեկի նույնիսկ դեմքն է կտրել:
Նշենք, որ հանդիպման ընթացքում «Ամեդի» և «Սակարյասպորի» խաղացողների, երկրպագուների միջև բազմիցս բախումներ են եղել: «Ամեդը» ներկայացնում է Դիյարբեքիրը՝ Թուրքական Քուրդիստանի մայրաքաղաքը, որի հետ թուրքերը լարված հարաբերություններ ունեն: