ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա. Իրանի ԱԳՆ
Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին, փոխանցում է ifpnews կայքը։
Քասեմիի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է հստակ ու թափանցիկ լինել, այն չի փոխվել:
«Մենք գտնում ենք, որ հարցը պետք է լուծվի միջազգային նորմերի ու երկխոսության հիման վրա»,- ասել է նա։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հույս է հայտնել, որ որքան հնարավոր է շուտ խաղաղ հանգուցալուծում ստանա հակամարտությունը և այդ հարցում իրանական իշխանությունները պատրաստ են իրենց աջակցութւունը ցուցաբերել։