70689 դիտում
09:10 04-03-2019
Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Երևանում. տան բակում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դին. ոստիկանները տաք հետքերով պարզել են նրա սրտին և ոտքին կրակողի ինքնությունը. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 4-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցի 32 տան բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են 50-ամյա Արմեն Փարսադանյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից՝ մեկը՝ սրտի, մյուսը՝ ոտքի մասում ստացած վնասվածքներից։
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը որոնում է Սարկավագի փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արմեն Մուրադյանին, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածի հարևանն է։
[b]Սպանության կասկածանքով որոնվող 42-ամյա Արմեն Մուրադյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0676221001551688764477034.jpg[/img]
[color=#CC0000]***
21:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ սպանություն կատարելու կասկածանքով որոնվող, 42-ամյա Արմեն Մուրադյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք ատրճանակը:
Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+