23090 դիտում
23:28 03-03-2019
Հակոբ Արշակյան. Շտապում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հրաշալի նորությունով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շտապում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հրաշալի նորությունով ստորև.
Ֆինանսների, ճանապարհորդության, առողջապահության, մեդիայի և ժամանցի ոլորտների համար տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը գալիս է Հայաստան:
Երևանյան DataArt-ն ընկերության պատմության մեջ առաջին անգամ կհամատեղի R&D կենտրոնի և վաճառքի գրասենյակի գործառույթները՝ մասնավորապես դեպի Միջին Ասիական շուկա:
DataArt-ը Հայաստանում շեշտը կդնի Quality Assurance (QA)-ի (ծրագրային ապահովման թեստավորում և որակի վերահսկում) առաջխաղացման, ծրագրային ապահովման մշակման և օժանդակման, բիզնեսի զարգացման վրա:
Մասնագետներ փնտրելու և ընտրելու գործընթացն արդեն սկսվել է, գրասենյակում կատարվում է վերանորոգում և աշխատատեղերի կահավորում, «բնակարանամուտը» նախատեսված է հունիսին: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ DataArt Երևանում կսկսեն աշխատել 30-ից ոչ պակաս մասնագետներ»:
-------------------------
DataArt ընկերությունը գլոբալ տեխնոլոգիական-խորհրդատվական ընկերություն է, ունի ավելի քան 2500 աշխատակիցներ և մասնաճյուղեր ավելի քան 20 երկրներում ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան և այլն:
Երևան այցելած Միխայիլ Զավիլեյսկին և Յուլյա Զավիլեյսկայան mail.ru ընկերության համահիմնադիրներից են և DataArt ընկերության տնօրենների խորհրդի անդամներ: Նրանք հետաքրքրված են Հայաստանում հիմնելու ընկերության մասնաճյուղ, սկսելու համագործակցություն Պոլիտեխնիկի հետ՝ կադրերի վերապատրաստման և կրթական պրոցեսներում իրենց գիտելիքի օգտագործման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2172 դիտում
19:25 29-11-2020
Արթուր Ղազինյան. Շտապում է պարոն մեղադրյալը, շատ է շտապում
2740 դիտում
14:55 06-06-2020
Պետությունը հեշտ չի կառուցվում, մեկ օրում չի կառուցվելու նաեւ մեր բոլորի սիրելի Հայրենիքը. Հակոբ Արշակյան
Այս բաժնից
595 դիտում
16:53 04-05-2024
Օկուպացված Ստեփանակերտում Ալիևի կարգադրությամբ «դատախազություն է ստեղծվել»
583 դիտում
16:47 04-05-2024
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
637 դիտում
16:37 04-05-2024
Կարող է պարզվել, որ հայ ժողովրդի պատմությունը կայսերական պատմություն է․ Փաշինյան