211652_close_icon
views-count3932 դիտում article-date 19:32 03-03-2019

Ժերար Պիկե. Ռամոսին կեղտոտ արարքի համար պետք էր դաշտից հեռացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի կեղտոտ արարքը Լիոնել Մեսիի նկատմամբ՝ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի սուպերկլասիկոյում (1:0): «Բոլորդ էլ կրկնապատկերներում տեսաք, որ Լեոյի նկատմամբ ագրեսիվ գործողություն կատարվեց: Մենք բազմիցս ենք բողոքել այդ առթիվ: Ես որոշեցի այդ մասին ասել, քանի որ բազմաթիվ անգամ, երբ նրանք էին բողոքում, մրցավարները նրանց օգտին որոշում էին կայացնում: Հազար անգամ է նման բան եղել: Ես այդ դրվագից 50 մետր հեռավորության վրա էի: Թեպետ «Ռեալում» կան խաղացողներ, որոնք ոտքին հարվածները լսում են 25 մետրից, ես չէի կարող ոչինչ տեսնել: Սերխիոյին պետք էր հեռացնել: Մրցավարները տեսակրկնապատկերով դա պետք է տեսնեին, բայց ոչինչ չձեռնարկեցին», ասել է Պիկեն: Պիկեն ակնարկել է Դանիել Կարվահալին, որը «Լևանտեի» հետ խաղից (2:1) հետո արդարացրել էր կասկածելի 11 մետրանոցը մրցակցի դարպասին. «Ես Կազեմիրոյի ոտքին հարվածը լսեցի 25 մետրից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր