Թե ինչպես Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից իր «կեղտոտ» արարքի համար. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա մրցավեճում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կորդոբա»-ի նկատմամբ: Հանդիպման 83-րդ րոպեին ոչ մարզական պահվածքի համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին միտումնավոր հարված հասցրեց մրցակցի խաղացողի ոտքերին և դեմքին:
Ենթադրվում է, որ 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին մի քանի խաղյա որակազրկում է սպասվում: