211652_close_icon
views-count4313 դիտում article-date 14:21 23-05-2017

Ժերար Պիկե. «Ոսկե գնդակը» պետք է Բուֆոնը ստանա

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը այս մրցաշրջանում արժանի է «Ոսկե գնդակին»: «Շատ լավ կլիներ, եթե «Ոսկե գնդակը» ստանաը Բուֆոնը: Նա հաղթել է Իտալիայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում, այժմ էլ Չեմպիոնների Լիգան նվաճելու հնարավորություն ունի: Այս մրցաշրջանի և ընդհանրապես իր կարիերայի համար նա վաստակել է այդ մրցանակը: Լավ կլիներ, որ Լև Յաշինից հետո ևս մեկ դարպասապահ ստանար «Ոսկե գնդակը»: «Ոսկե գնդակի» մյուս հավակնորդներից կընդգծեի Մեսիին, որը աշխարհի լավագույն խաղացողն է և պատմության լավագույն ֆուտբոլիստը: Այս տարի նա կնվաճի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը»: Երկուսն էլ արժանի են մրցանակին», ասել է Պիկեն:

Նմանատիպ նյութեր