3332 դիտում
19:45 02-03-2019
Վլադիմիր Կարապետյան. 1992թ. մարտի 2-ը կարելի է համարել մեր նորագույն պատմության կարևորագույն օրերից մեկը
ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Հայաստանում նշում ենք դիվանագետի օրը։ 1992թ.-ի մարտի 2-ը կարելի է համարել մեր նորագույն պատմության կարեւորագույն օրերից մեկը, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։ Կարծում եմ օրը յուրօրինակ խորհրդանշական է․ այն ուրույն կերպով շաղկապում է նորանկախ պետության միջազգային հանրության մաս դառնալու ամրագրումը դիվանագիտական ծառայության հետ։
Այս տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ՝ այդ ճանապարհին ունենալով ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ ձախողումներ։ Արագ փոփոխվող, նորանոր հարցադրումներ առաջադրող և մարտահրավերներով լեցուն աշխարհում ուժեղ դիվանագիտությունը առավել քան կենսական նշանակություն ունի։
Թավշյա հեղափոխությունից հետո, անկախ մեր դիվանագետների գործունեությունից, Հայաստանը բարձր վարկանիշ է ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Մեր գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև պաշտոնական և աշխատանքային այցերի ջերմությունն ու արդյունավետությունը դրա վկայությունն է։ Հայաստանում իրականացովող արմատական բարեփոխումները, տեղի ունեցած ընտրությունները արժանացել միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին։
Արդի քաղաքական շրջանը մեզանից յուրաքանչյուրի վրա դրել է առանձնահատուկ պատասխանատվություն։
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է՝ գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
Հասկանում եմ, որ ոմանց համար դժվար է դուրս գալ տարիների ընթացքում ձևավորված հարմարավետության շրջանակներից, սակայն նոր արժեհամակարգ որդեգրելը և նորովի գործելը պարզապես այլընտրանքներ չունեն։
Ցանկանում եմ հիշեցնել ս.թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիլոլ Փաշինյանի խոսքերը. «Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է և յուրաքանչյուրը պետք է փոխվելու, նոր արժեքային համակարգ որդեգրելու շանս ունենա, բայց, կարծում եմ, որ բոլորս գիտենք, որ հակառակի շանսը գոյություն չունի: Այսինքն՝ բոլորն ունեն շանս նոր արժեքներին և համակարգին ինտեգրվելու և այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը:
Սիրելի գործընկերներ,
Վստահեք ձեր ուժերին և հավատացեք ձեր աշխատանքին։
Շնորհավորում եմ դիվանագետի օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ձեր ընտանիքներին ամենայն բարիք»
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
15:31 28-01-2021
Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է. ԿԳՄՍ նախարար
1557 դիտում
15:37 18-05-2014
Այսօր «Ատլետիկո»-ի պատմության լավագույն օրերից մեկն է. Դիեգո Սիմեոնե
Այս բաժնից
937 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
634 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1816 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից