211652_close_icon
views-count1216 դիտում article-date 15:31 28-01-2021

Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեր պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ։ Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որի յուրաքանչյուր զինվոր պատվով է կատարում իր հայրենանվեր պարտքը։ Արցախյան վերջին պատերազմում մեր բանակի քաջարի մարտիկները մեկ անգամ ևս ապացուցեցին հայրենի սահմանը կյանքի գնով պաշտպանելու իրենց բարձր գիտակցումն ու անձնվեր պատրաստակամությունը։ Հպարտորեն պետք է նշել, որ հայոց բանակում ծառայել ու մարտնչել են նաև մեր ուսանողները, մարզիկներն ու արվեստագետները՝ իրենց մասնագիտական ապագայի տեսլականն ազատ և ուժեղ հայրենիքում կառուցելու հեռանկարով։ Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին, նրանց ծնողներին և մանկավարժներին՝ կրթությամբ և դաստիարակությամբ ազգային արժեքները բարձր պահելու համար։ Հավերժ փառք Հայոց բանակին»,- ասված է նախարարի ուղերձում։

Նմանատիպ նյութեր