211652_close_icon
views-count1927 դիտում article-date 12:31 02-03-2019

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է աջակցել ՀՀԿ-ին նաև ապագայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի և Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլավորությամբ ՀՀ-ում գտնվող պատվիրակության հետ հանդիպում, որին մասնակցել է նաև կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլո: Հանդիպումը կայացել է Դեմոկրատների Միջազգային Միության նախագահի տարածաշրջանային այցի շրջանակներում: Ողջունելով հյուրերին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց Դեմոկրատների Միջազգային Միության համաշխարհային քաղաքական ընտանիքի հետ համագործակցությունը և ՀՀԿ պատրաստակամությունը հայտնեց առավել ներգրավված լինել կազմակերպության գործունեության մեջ: Հյուրերի խնդրանքով Արմեն Աշոտյանն անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրերց ՀՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Նախագահ Պաստրանան ընդգծեց, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նաև ապագայում՝ ընդլայնելով շփումները բոլոր մակարդակներում՝ քաղաքական, փորձագիտական և այլն: Արմեն Աշոտյանը խիստ կարևորեց ՀՀԿ անդամակցությունն Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն, ընդգծեց, որ Հանրապետականը մշտապես զգացել է ԵԺԿ սատարումը, հատկապես այսօր, երբ կուսակցությունը անցնում է իր պատմության հերթական շրջանը: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց կուսակցության բարեփոխումների և արդիականացման ծրագիրը: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ 21-րդ դարում ավանդական կուսակցությունները պետք է կարողանան մշտական արդիականացման գործընթացում լինել, որպեսզի պայքարեն գլոբալ պոպուլիզմի լոկալ դրսևորումների դեմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր