2835 դիտում
20:06 29-08-2017
Միջազգային կառույցները պատրաստակամ են աջակցել ԱԻ նախարարությանը
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նախարարությունում հրավիրել էր միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպմանը ներկա էին Եվրամիության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները:
Քննարկման հիմնական թեմաներն էին միջազգային կառույցների օժանդակությամբ «Նաիրիտ» գործարանի առկա վիճակի ուսումնասիրությունը և խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:
Հանդիպման ընթացքում դիտարկվեցին միջազգային փորձագետների օգնությամբ գործարանի, դրա քիմիական և էկոլոգիական ռիսկերի, բնակչության և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության գնահատման հարցերը:
Քննարկմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչները մեծ պատրաստակամություն հայտնեցին բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ԱԻ նախարարությանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Եվրամիության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի (UNEP) աջակցությամբ բարձրակարգ փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնց իրականացրած գնահատման հիման վրա կմշակվի առկա խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր և կսկսեն աշխատանքներ տարվել դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցների հայթյաթման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
20:35 05-10-2023
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությանը
1156 դիտում
21:48 16-11-2023
ԱՄԷ-ն պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությանը. փոխնախարարն ընդունել է արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
1156 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
991 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը