«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/03/01/March-1/2936535]Tert.am[/url]-ը գրում է. «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց:
Այն մեկնարկել էր Ազատության հրապարակից և ավարտվեց Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ: Երթն առաջնորդում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և երկու դուստրերի հետ էր:
Երթին մասնակցում էին նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ հիմնադիր և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/01/March-1/2936535]այստեղ[/url]