211652_close_icon
views-count2122 դիտում article-date 10:51 01-03-2019

Դժգոհության ալիք. 92 տոկոսը դեմ են, 8 տոկոսը՝ կողմ Հարկային օրենսգրքում փոփոխություններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը դժգոհության ալիք է բարձրացրել: Պարզվում է նաեւ, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ևս քաղաքացիները չեն թաքցնում նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ այդ կայքում նախագծին 665 հոգի դեմ է արտահայտվել, մինչդեռ կողմ է քվեարկել միայն 61-ը: Այս ամենի արդյունքում հետաքրքրիր է, թե Ֆինանսների նախարարությունը նախագիծը այս տեսքով է կառավարություն բերելու, թե, այնուամենայնիվ, անսալու է քաղաքացիների բարձրաձայնած դժգոհությունները, տեսակետները և փոփոխությունների է ենթարելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր