211652_close_icon
views-count4626 դիտում article-date 10:13 08-09-2016

Երևանի պետական համալսարանի դասախոսները նոր դժգոհության ալիք են բարձրացնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դասախոսներին նախապես հայտարարել է, եթե դասախոսները չկարողանան ապահովել վերաորակավորման քննությունների լավ արդյունքներ, կամ ինչպես ընդունված է ասել՝ դասախոսական կրեդիտները բարձր չլինեն, ապա համալսարանում այլևս անելու բան չեն ունենա, կամ էլ աշխատավարձը կնվազի։ Դժգոհություն կա, որ դասախոսներից մի քանի հոգի չեն կարողացել ապահովել լավ արդյունք, սակայն ԵՊՀ ռեկտորը նրանց չի հեռացրել, ոչ էլ աշխատավարձն է նվազեցրել, քանի որ նրանք իր մտերիմ շրջապատից են։ Իսկապե՞ս այդպես է. «Ժողովուրդ»-ը զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որը ծիծաղելի համարեց դասախոսների դժգոհություևը. «Այն, ինչ Դուք ասում եք, կապված է ռոմանոգերմանական բանասիրության դասախոսների հետ։ Եթե դասախոսը C1 մակարդակ չի ապահովում, նա իրավունք չունի ուսանողին օտար լեզու դասավանդել։ Այդպիսի դասախոսներ մեզ պետք չեն։ Մեզ պետք են դասախոսներ, որոնք լեզվին տիրապետում են այնքան, որ կարող են, ունակ են գիտելիք տալու ուսանողին։ B1, B2 մակարդակ ես էլ ունեմ, բայց ես իրավունք չունեմ անգլերեն դասավանդեմ, չէ՞, անգլերեն դասավանդելու համար պետք է ունենալ բարձր որակավորում։ Եթե C1, C2 որակ չեն կարողանում ապահովել, ապա համալսարանում անելիք չունեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր