211652_close_icon
views-count4996 դիտում article-date 09:38 01-03-2019

Նախկինները պատրաստվում են ակտիվ գործողությունների. ՀՀԿ-ն միայնակ չի գործում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական գործողությունների։ ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքային տրամադրություններ են, մեկը գնում է, մյուսը գալիս, քնածներն արթնանում են, հեռացածներից ոմանք գալիս են։ Սակայն, մեր տեղեկություններով, ամենաաշխատասերը Սերժ Սարգսյանն է։ Ասում են, նա օրուգիշեր աշխատում է, կուսակիցների հետ անընդհատ քննարկումների մեջ է, կարդում-գրում-ջնջում-ծրագրում է։ Սակայն ՀՀԿ-ն միայնակ չի գործում, քաղաքական դաշտի այլ խաղացողներ էլ սեփական շրջանակն են ստեղծում, այսինքն բոլորը միասին նույն ջրաղացին են ջուր լցնում, սակայն դեռ համատեղ գործելու քայլեր չեն մշակել։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նույն տեղեկություններով, դիտարկում է ոչ միայն ներքաղաքական զարգացումների վրա ազդելու տարբեր սցենարներ, այլև ուշի ուշով հետևում օրվա իշխանությունների յուրաքանչյուր քայլին՝ կողքից դիտարկելով ժամանակին իր, այսօր բոլորովին այլ մարդու «հագած կոստյումի»՝ սահմանադրության բոլոր «փոթերը»։ Ի վերջո, հենց այդ Սահմանադրությունը նաև խանգարեց ՀՀԿ-ին պահելու իշխանությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր