211652_close_icon
views-count2874 դիտում article-date 23:35 28-02-2019

Հարցրեք նրանց, ովքեր մասնակցել են. Զախարովան՝ Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցությանը, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, լրագրողների հետ ճեպազրույցում Զախարովան նշել է, որ ՌԴԱԳՆ-ն դրա հետ կապ չունի: «Թե ինչու են ՌԴ խորհրդարանի պատգամավորները մասնակցել այդ միջոցառմանը, կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցը ուղղել հենց նրանց, ովքեր մասնակցել են: Մենք ասել ենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ միջոցառմանը մասնակցության կազմակերպման հետ առնչություն չունի»,-ասաց նա։ Նշենք, որ փետրվարի 27-ին ռուսական Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ասել է, որ հայկական կողմն իր վրդովմունքն է հայտնում Բաքվում կայացած հակահայկական միջոցառմանը մի խումբ ռուս պատգամավորների մասնակցության կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր