211652_close_icon
views-count2354 դիտում article-date 18:40 28-02-2019

Տիգրան Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Փետրվարի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը և շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հարցեր և այս առումով կարևորել հայ-չինական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը կանցկացվի մոտ ապագայում: Մանրամասն անդրադարձ է եղել հայկական սննդի արդյունաբերության և ալկոհոլային արտադրանքի Չինաստան արտահանման ծավալների մեծացման հնարավորություններին, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը: Զբոսաշրջության և բիզնես շրջանակների շփումների խթանման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող անհատույց պետական օգնության հետ կապված հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «Չինաստան ներմուծվող ապրանքների 2-րդ միջազգային ցուցահանդես»-ին Հայաստանի հավանական մասնակցության թեմային:

Նմանատիպ նյութեր