3259 դիտում
17:00 28-02-2019
«Աշխարհի արարում» ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 3-ին, ժամը 19:00 տեղի կունենա «Genesis» («Աշխարհի արարում») խորագրով համերգ՝ նվիրված Իսրայել պետության ստեղծման 70-ամյակին:
Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու դիրիժոր, վաստակաշատ ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին (Ֆրանսիա) համերգի ընթացքում կներկայացնեն Բարուխ Բերլիների «Genesis» սիմֆոնիկ պոեմը (հայաստանյան պրեմիերա): Համերգին կհնչեն նաև Եֆրեմ Պոտգայցի «Kol Nidrei», «Մատանի» (ֆանտազիա հրեական ժողովրդական երգի թեմայով ջութակի և կամերային նվագախմբի համար) ստեղծագործությունները:
Համերգն անցկացվում է Թել Ավիվի Mapat ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Համերգային երեկոյին ներկա կգտնվի նաև «Աշխարհի արարում» ստեղծագործության հեղինակ, հայտնի կոմպոզիտոր Բարուխ Բերլիները, ով հատուկ այս համերգի համար կժամանի Հայաստան:
Նշենք, որ համերգի դիրիժոր Ալեքսանդր Բրուսիլովսկին երրորդ անգամ է համագործակցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, համերգներով հանդես է եկել բազում երկրների հեղինակավոր համերգասրահներում (Նյու Յորքի Քարնեգի հոլ, Փարիզի Պլեյել համերգասրահում, Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ դահլիճ և այլն): 1993 ստեղծել է իր սեփական՝ «Ricercata De Paris» անսամբլը: Ծավալում է ակտիվ մանկավարժական գործունեություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
499 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
367 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
397 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը