211652_close_icon
views-count1753 դիտում article-date 12:22 28-02-2019

Թրամփը և Կիմ Չեն Ընը համաձայնության չեն հասել Հանոյի գագաթնաժողովում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը չկարողացան համաձայնության հասնել Հանոյի գագաթնաժողովում: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: ասվում է. «Այս անգամ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, բայց երկրների ղեկավարների թիմերը պլանավորում են շարունակել հանդիպումները հետագայում»: Նշվում է, որ այսօր՝ փետրվարի 28-ին, Թրամփը եւ Կիմ Չեն Ընը պլանավորված ժամանակից շուտ են հեռացել գագաթնաժողովի անցկացման վայրից: 2 երկրների ղեկավարները ընդլայնված կազմով բանակցություններից հետո պետք Է հանդիպեին աշխատանքայն ճաշկերույթին, իսկ այնուհետեւ մասնակցեին փաստաթղթերի ստորագրմանը:

Նմանատիպ նյութեր