211652_close_icon

Ժիրայր Սեֆիլյանի սպառնալիքը բխում է ռուսական կողմի շահերից. «Փաստ»

views-count2124 դիտում article-date 10:21 28-02-2019
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Ժիրայր Սեֆիլյանի վերջին շրջանի ակտիվությունն անմիջական կապ ունի Արցախի շուրջ ընթացող զարգացումների հետ, քանի որ այս փուլում այդ հարցի վերաբերյալ առկա է անորոշություն, և այն հաճախ է դառնում քաղաքական շահարկումների առիթ: Թերթը պարզել է, որ ինչպես 2016-ին, երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթանում էր լուրջ բանակցային գործընթաց (Սանկտ Պետերբուրգ, Վիեննա), այնպես էլ հիմա, ռուսական շրջանակները փորձում են ամեն կերպ ՀՀ քաղաքական դաշտում ընթացող գործընթացները հարմարեցնել իրենց և օգտվել դրանից. այս դեպքում Սեֆիլյանի հայտարարությունը, որը բացահայտ սպառնալիք է ՀՀ իշխանություններին, բխում է ռուսական կողմի շահերից: Ըստ էության, բնական է, որ պաշտոնական Մոսկվան ՀՀ ներքաղաքական ասպարեզում միշտ փորձել է իր շահերին համընկնող գաղափարակիցներ ունենալ և այդ հանգամանքը ծառայեցնել իր պետական շահերի ու հետաքրքրությունների համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր