Չարաշահում․ մարզերում մարտի 1-ին աշխատանքն ավարտելու են 1 ժամ շուտ՝ երթին մասնակցելու համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի հարակից մարզերի ՔՊ-ական մարզպետներն ու քաղաքապետերը իրենց աշխատակիցներին հայտարարել են, որ մարտի 1-ին աշխատանքն ավարտվում է ոչ թե 18-ին, այլ մեկ ժամ շուտ, որպեսզի իրենք կարողանան հասնել 18:30-ին վարչապետ Փաշինյանի կողմից մարտի 1-ի 11-րդ տարելիցի առիթով նշանակված երթին:
Սա վարչական ռեսուրսի չարաշահման բացարձակ դրսևորում է, քանի որ պաշտոնյաները իրենց անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն, աշխատանքային ժամն օգտագործում են իշխանության ներկայացուցչի կողմից կազմակերպված երթին մասնակցելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]