211652_close_icon
views-count2943 դիտում article-date 13:09 24-04-2020

Այսօրվա վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է շուրջ 89 հազար անուն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Այսօրվա ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է. 1915 համարին՝ 85 հազար 575 անուն 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն Սիրելի հայրենակիցներ. հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին: - Հնարավորության դեպքում գրեք հայատառ, - Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն, - Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն, - Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն, - Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով, - Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր