211652_close_icon
views-count10263 դիտում article-date 18:59 27-02-2019

Փաստաբանը հերքման լրացուցիչ պահանջով դիմել է լրատվամիջոցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաստաբան Ա.Բայադյանը էլեկտրոնային նամակով հերքման լրացուցիչ պահանջով դիմել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին: [b]Նամակը ներկայացնում ենք ստորև.[/b] Զանգվածային լրավտամիջոցի հարգելի ներկայացուցիչ, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 58164718 քրեական գործով հանդիսանում եմ մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի պաշտպանը: Դեռևս 23.02.2019թ-ին Ձեր կայքի էլէկտրոնային հասցեով ուղարկել էի պարզաբանում նույն կայքում իմ պաշտպանյալի վերաբերյալ՝ երկու հրապարակումներով <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի համաձայն հերքում տարածելու մասին պահանջով: Իմ գրությանը արձագանքեցիք շատ արագ, որի համար շնորհակալ եմ, սակայն հրապարակվածի վերաբերյալ ունեմ առարկություններ, մասնավորապես՝ նույն օրը <> էլեկտրոնային կայքում <<Փաստաբանը համոզված է, որ <<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը երեխաների սնունդը մանկապարտեզից այլ տեղ չի տեղափոխել.>> վերնագրով նյութում հրապարակվել է իմ պարզաբանումը որպես պատասխան, բայց ըստ մեզ չի պահպանվել <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջը, մասնավորապես 2019թ-ի փետրվարի 23-ի վերը նշված Ձեր հրապարակումը չի ուղեկցվել <<Հերքում>> խորագրի կամ վերնագրի ներքո, ավելին 2019թ-ի փետրվարի 23-ի հրապարակման մեջ կրկնվել է դեպքերի վերաբերյալ նախորդ երկու հրապարակումներում առկա, իրականությանը չհամապատասխանող և անճշտություններով հատվածները, իսկ 23.02.2019թ-ի <<Փաստաբանը համոզված է, որ <<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը երեխաների սնունդը մանկապարտեզից այլ տեղ չի տեղափոխել.>> վերնագրով [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/21/1115427/]նյութում [/url]առկա է նախադասություն, միտք՝ <<Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա ամուսինն աշխատում է վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի անդամներն էլ բոլորը պաշտոնյաներ են>>։ Նշված տեղեկատվությունը անձնական տվյալէ, և պաշտպանվում է <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքով, բացի դա նման ձևակերպումը անձանց անձեռնմխելիության, բարի համբավի ու արժանապատվության սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքների խախտման փորձ է: Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր կայքում նախորդ՝ <<<<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը չկարողացավ մոլորեցնել քննիչներին. Փաստերի ճնշման տակ ոչ միայն ընդունել է մեղավորությունը, այլև 20 մլն դրամի չափով վնասը վերականգնել է>> վերնագրով 2019թ-ի հունվարի 23-ի [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/21/1115427/]հրապարակման մեջ[/url] առկա <<Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ քննչական բաժնում քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Ս. Նավասարդյանի ներկայությամբ տեղի է ունեցել առերեսում..., շարադրանքը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Պաշտպանական կողմը տիրապետում է հիմնավոր փաստական հանգամանքների, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալը չի մասնակցել և ներկա չի գտնվել առերեսմանը: Սա մեկ անգամ ևս փաստում է հրապարակումների ժամանակավրեպ ու ոչ ճիշտ լինելու մասին, հետևաբար նման հրապարակումները պետք է հերքվեն: Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանը և ես գտնում ենք, որ լրատվամիջոցի կողմից չի իրականացվել հերքում օրենքով սահմանված կարգով: Վերոգրյալից ելնելով լիազորված եմ պահանջելու նույն լրատվամիջոցում <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով 1. <<Հերքում>> խորագրի ներքո հերքել նախկին՝ - <Սկանդալ Երևանում. <<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը, ով պաշտոնյայի կին է, քննիչի որոշմամբձերբակալվել է. Նա դարձել է իր ագահության զոհը>> վերնագրով 2019թ-ի հունվարի 21-ի և - <<<<Լապտերիկ>> մանկապարտեզի տնօրենը չկարողացավ մոլորեցնել քննիչներին. Փաստերի ճնշման տակ ոչ միայն ընդունել է մեղավորությունը, այլև 20 մլն դրամի չափով վնասը վերականգնել է>> վերնագրով 2019թ-ի հունվարի 23-ի հրապարակումները, 2. կամ ապացուցեք, որ նշված փաստերը համապատասխանում են իրականությանը, 3. կամ մերժեք հերքման պահանջը օրենքով սահմանված կարգով: Փաստաբանի արտոնագրի, վկայականի և լիազորագրի պատճենը ներկայացրել եմ նախին նամակիս կից: [b]Հարգանքով՝ փաստաբան Ա.Բայադյան[/b] Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր