211652_close_icon

Ռուբեն Մելիքյանը՝ Հենրիկ Աբրահամյանի վերաբերյալ ԱԱԾ տնօրենի առաջ քաշած վարկածի ու ՀՔԾ պետի հերքման մասին. Tert.am

views-count12121 դիտում article-date 23:10 13-10-2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքը որևէ առնչություն չունի «Մարտի 1-ի» հետ: Մինչդեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ավելի վաղ հայտնել էր, որ կա վարկած, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքը կիրառվել է «Մարտի 1-ին» ոչ իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից: Թեմայի շուրջ [url=https://www.tert.am/am/news/2018/10/13/ruben/2818269]Tert.am[/url]-ը զրուցել է Արցախի հանրապետության նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։ [b]-Պարոն Մելիքյան, որքանով է պաշտպանված ՀՀ-ում վերջին բացահայտումների նախաքննության փուլում գտնվող գործերում որոշակի կարգավիճակ ունեցող անձանց, մասնավորապես մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց անմեղության կանխավարկածը: [/b] - Այստեղ մտահոգվելու տեղիք տվող փաստեր իրականում գոյություն ունեն, այսինքն` մտահոգիչ հանգամանքներ այս ոլորտում կան և դրանց մասին անհրաժեշտ է խոսել, բարձրաձայնել: [b] -Որպես օրինակ նշեմ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր Հենրիկ Աբրահամյանի օրինակը: Երբ, ըստ ԱԱԾ հաղորդագրության,փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից զենք-զինամթերք հայտնաբերվեց, ԱԱԾ տնօրենը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարկած կա, որ այս զինամթերքը օգտագործվել է 2008-ի մարտի 1-ին: Այսօր ՀՔԾ պետը, երկու ամիս անց, հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի: Հաշվի առնելով, որ «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ հասարակությունն այլ ընկալում ունի, զգայական է, ինչո՞ւ անել նման հայտարարություն և հետո հերքել, եթե հնարավորություն կա ապացուցել, նոր հայտնել, մանավանդ, որ առաջին լուրը միշտ ավելի լայն տարածում է ստանում, ինչո՞ւ վարկածը դնել շրջանառության մեջ, եթե կա հերքման հավանականություն:[/b] -Դա շատ արտահայտիչ և դասագրքային օրինակ է, և նաև հիմք մտածելու օրենսդրական փոփոխությունների մասին, մտածելու այն մասին, որ այստեղ օրենքը չի համապատասխանում իրավունքին: Եթե ֆորմալ տեսանկյունից նայենք, ապա դժվար է ֆորմալ խնդիր տեսնել: Ըստ էության, հայտարարության մեջ չի նշվել, որ անձը մեղավոր է հանցանքի մեջ և այլն, և ես չեմ կարող ասել, որ օրենքի տեսակետից խնդիր կա, բայց այստեղ խնդիր կա իրավունքի տեսանկյունից և դա միանշանակ է, դրանք իրավունքի դաշտից են: Մենք, կարծում եմ, ավելի շատ պետք է խոսենք, մարդու իրավունքների մասին և այն մասին, թե որքան են առկա կարգավորումները համապատասխանում գործող իրավիճակին: Մենք ունենք այնպիսի երևույթ, ինչպիսին օպերատիվ տվյալներն են, բայց ի՞նչ է ստացվում, որ պետությունը կարող է օպերատիվ տվյալների վրա հղում կատարելով ցանկացած անձի պիտակավորելով, հանցագործության տպավորություն ստեղծել ուղիղ ձևակերպում չտալով, և դա որևէ իրավական հետևանք չի ունենում: Այս իրավիճակը մարդու իրավունքների գաղափարախոսության տեսանկյունից անընդունելի է: Առաջինն այն պատճառով, որ օպերատիվ տվյալները սկզբունքորեն ստուգված չեն և այլն, իմ կարծիքով ժամանակն է այստեղ մտածել լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու մասին: Դա պետք է լինի հետևյալը, եթե պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում օպերատիվ տվյալները վարույթի սկզբնական փուլում հրապարակելու և հրապարակման միջոցով , ըստ էության, անձի անմեղությունը կասկածի տակ դնում, ապա մեխանիզմ պետք է նախատեսվի, որ եթե այդ օպերատիվ տվյալները չեն հաստատվում, դրանք պետք է անպայման բացահայտվեն: Եթե կան օպերատիվ տվյալներ և դրանք իրացվում են, բայց հանրությունն այդ մասին չի տեղեկացվում, այստեղ բացահայտման խնդիր ես չեմ տեսնում: Բայց եթե պետությունը դրանք օգտագործում է հանրային տրամադրություններ ստեղծելու համար, ապա պետք է բացահայտվի, եթե անգամ դա արվում է ոչ դիտավորյալ: Անձը, որի վերաբերյալ այդ տրամադրություններն առաջանում են, կարծում եմ, ուղղակի իրավական պաշտպանության միջոց պետք է ունենա: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/13/ruben/2818269]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր