211652_close_icon
views-count17727 դիտում article-date 13:36 26-02-2019

Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 27 ՕՍ 655 համարանիշի և BMW մակնիշի 35 QՏ 466 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու և Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր